ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

2013-ին՝ ոչ մի թեկնածու

2013-ին՝ ոչ մի թեկնածու
05.01.2013 | 15:18

Հունվարի 4-ին, ժամը 18.00-ին լրացավ ԿԸՀ-ում նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը: 2012 թ. գրանցված 15 թեկնածուներից 2013 թ. մնացին 8 միլիոն դրամ գրավը մուծած յոթ թեկնածուները` Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ